Իրանական կողմը տրամադրված է համագործակցության. Գրոսին հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

4.03.2023 - 16:39 դիտում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ընդունել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում:

Ավելի վաղ Գրոսին հանդիպել էր նաև Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ, հույս հայտնել, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:

Գրոսիի խոսքով՝ բանակցությունների մթնոլորտը դրական է, և իրանական կողմը տրամադրված է համագործակցության:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ