Իրականացվում են հետազոտություններ՝ երկիր ներթափանցած կարմրուկի հետագա տարածումը կանխելու նպատակով. ԱՆ

4.03.2023 - 18:56 դիտում
Վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Մինչ այժմ Հայաստանում գրանցվել է կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ, սակայն 2022 թվականի ընթացքում ակտիվացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները ՀՀ, և այս միտումը շարունակվում է նաև այս տարի:
Այժմ Հայաստանում ևս սկսել են գրանցվել դեպքեր, որի ուղղությամբ իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ երկիր ներթափանցած վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

📈Վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում:

Մինչ այժմ…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Суббота, 4 марта 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ