Իտալիայի պաշտպանության նախարարը Իրանի պատասխան գրոհներից հետո մնացել է Դուբայում

1.03.2026 - 09:41 դիտում

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն Իրանի պատասխան հարվածների հետ կապված՝ օդային տարածքի փակման պատճառով մնացել է Դուբայում։

Նա այստեղ էր գտնվում մասնավոր կարգով եւ պետք է վերադառնար այսօր, բայց նրա չվերթը չեղարկվել է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ