Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն

Աստղիկ Խաչատրյան 18.04.2021 - 19:27
18.04.2021 - 19:27 դիտում

Իտալիայի ճարտարապետական 120 grammi ընկերությունը հերքել է մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը, որտեղ ներկայացված են հայ զինվորները՝ նվաստացուցիչ կերպարներով: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։

Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ​​ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ​​ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն:

‼️Con riferimento alla notizia circolata circa il coinvolgimento dello Studio di architettura 120 grammi…

Опубликовано Consolato On. d'Armenia in Venezia Վենետիկում ՀՀ Պատվո Հյուպատոսություն Воскресенье, 18 апреля 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ