Իվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Աննա Կոստանյան 25.09.2023 - 15:41
25.09.2023 - 15:41 դիտում

Իվանյանում (Խոջալու) ավարտվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Որևէ մանրամաս հայտնի չէ:

Արցախյան կողմից բանակցություններին մեկնել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել էր Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ