Իսրայելի հիմնական թիրախն այս պահին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թունելներն են. Reuters

Աստղիկ Խաչատրյան 31.10.2023 - 22:54
31.10.2023 - 22:54 դիտում

Իսրայելի Զինված ուժերի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև կատաղի մարտեր են: ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ իսրայելական ուժերին հաջողվել է հայտնվել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելային ցանցում և մարտեր վարել զինյալների դեմ՝ գրում է Reuters-ը: Գործակալության տվյալով՝ ՑԱԽԱԼ-ն ընդլայնում է ցամաքային գործողությունը և այդ ճանապարհին ՀԱՄԱՍ-ի թունելներն Իսրայելի հիմնական թիրախն են:

Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ մի շարք ուղղություններում հակահարված է տվել իսրայելական ուժերին: Նաև հայտնի է, որ ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակում Թել Ավիվի ուղղությամբ:

Եմենի հութիներն էլ հայտարարել են, որ մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Հութիների ռազմական խոսնակը նշել է, որ դա հակաիսրայելական երրորդ, սակայն ոչ վերջին գործողությունն էր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ