Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին

Աստղիկ Խաչատրյան 20.10.2023 - 21:49
20.10.2023 - 21:49 դիտում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին, հակատանկային հրթիռների արձակման կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել էր, որ այսօր հարվածել է նաև սահմանին մոտ գտնվող լիբանանյան տարածքին ու նաև կրակ է բացել՝ ի պատասխան Լիբանանի հետ սահմանակից իր դիրքերի վրա հակատանկային հրթիռների արձակման։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ