Երևանում ԼՂ ներկայացուցչության բակում անկարգության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Աստղիկ Խաչատրյան 20.10.2023 - 22:19
20.10.2023 - 22:19 դիտում

Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության բակում հավաքված անձանց մասնակցությամբ քաշքշոցի, մեկ անձի հարվածներ հասցնելու, մոտակայքում գտնվող Toyota մակնիշի ավտոմեքենան վնասելու, ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի անհետացման, բջջային հեռախոս և պետհամարանիշ վերցնելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության, մի խումբ անձանց կողմից խուլիգանության, գողության, փաստաթղթեր կամ տրանսպորտային միջոցի պետհամարանիշներ հափշտակելու, վնասելու կամ թաքցնելու հոդվածներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ