Իսպանիայում արտակարգ շոգից 237 մարդ է մահացել

16.07.2022 - 13:10 դիտում

Իսպանիայում գրանցված օդի արտակարգ բարձր ջերմաստիճանը վերջին հինգ օրում շուրջ 237 մարդու մահվան պատճառ է դարձել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է EFE գործակալությունը: Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը երկրի շրջանների մեծ մասում բարձրացրել է եղանակային վտանգի մակարդակը դեղինի (վտանգավոր) և նարնջագույնի (խիստ վտանգավոր):

Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 45 աստիճանի ըստ Ցելսիուսի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ