«Իսլամիստ ահաբեկիչները ԼՂ-ում կռվում են Ադրբեջանի կողմից և սպանում հայերին. միջազգային հանրությունը այլևս չի կարող դիտորդի դերում լինել». Վալերի Բուայե

Աննա Կոստանյան 2.10.2020 - 14:46
2.10.2020 - 14:46 դիտում

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան և թվիթերյան իր էջերում գրառում է կատարել ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի աջակցությամբ սիրիացի զինյալների՝ կռվին ներգրավելու վերաբերյալ:

«Քանի որ իսլամիստ ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղում կռվում են Ադրբեջանի կողմից և սպանում հայերին, միջազգային հանրությունն այլևս չի կարող դիտորդի դերում լինել»,- գրել է նա և կից ներկայացրել ֆրանսիական LA Povence ամսագրի անդրադարձը հակամարտության սրմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ