Իշխանությունները դեմքով դեպի Գյումրին են շրջվել, և Գյումրին  գոնե վերջին 2,5 տարվա ընթացքում սկսել է շնչել, իսկ գյումրեցին՝ ժպտալ. Նազելի Բաղդասարյան

Աննա Կոստանյան 10.05.2021 - 16:49
10.05.2021 - 16:49 դիտում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ այս խորհրդարանի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր ԱԺ պատգամավորին և, առավելապես՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին, ՀՀ քաղաքացին ընկալում է որպես իրենից մեկը:

«Մենք ձեզանից մեկն ենք, որովհետև հազիվ թե տեսնեք մի պատգամավորի, որը շրջում է ճոխ մեքենաներով և շրջագայում է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այստեղ գտնվում են այնպիսի մարդիկ, որոնք ապրում են իրենց հոգսերով»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր հռչակած որոշ ուժեր ուզում են վերարտադրվել՝ երբեմն հաջողված, երբեմն անհաջող փորձերով: Ասաց՝ նրանց նպատակը մեկն է՝ ՀՀ քաղաքացուց հպատակ սարքելը, որը թույլ չեն տալու:

«Շատ վառ է մեր հիշողության մեջ այն դրվագները, որոնք եղել են նախորդող տասնամյակներում: Այո՛, իրենց հաջողվել է ունեզրկել մեզ, բայց երբեք չի հաջողվել զրկել հպարտությունից: Հաջողվել է ազատազրկել մեզ, բայց երբեք չզրկել ազատ մտածողությունից: Այսօր Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները շարունակելու են պայքարել հանուն այս երկրի»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Գյումրիից է, և նախորդող կառավարությունների օրոք Գյումրին մշտապես ունեցել է ընդդիմադիր կեցվածք, քանի որ տասնամյակների ընթացքում թալանվել է, բայց այսօր իշխանությունները դեմքով դեպի Գյումրին են շրջվել, և Գյումրին, գոնե վերջին 2,5 տարվա ընթացքում, սկսել է շնչել, իսկ գյումրեցին՝ ժպտալ:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ