Իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար ձերբակալվել է 6 անձ

Հրաչ Սահակյան 10.11.2020 - 22:00
10.11.2020 - 22:00 դիտում

Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 6 քաղաքացի։  «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են։

Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ