Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հոսպիտալացված 11 երեխայից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ

8.06.2021 - 19:19 դիտում

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:

Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10 երեխա:

Հիշեցնենք, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։

Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։

Թարմացված

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Вторник, 8 июня 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ