Ինքնասպանության 9 փորձ, հրդեհի՝ 156, օձի նկատման՝ 61 դեպք․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Աննա Կոստանյան 7.08.2023 - 14:28
7.08.2023 - 14:28 դիտում

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 696 դեպք, որից 257-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։

Հրապարակված տվյալների համաձայն՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 156, փլուզման, որոնողափրկարարական, ուժեղ քամու, բնական հրդեհի, թունավորման՝ 2-ական, պայթյունի, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, երկաթգծի ուղիներին պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, ուժեղ կարկուտի՝ 3-ական, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 61, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 81, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 202, կեղծ ահազանգի՝ 13, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 54, հրդեհի կեղծ կանչի՝ 33 և 65 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 134, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 15 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ