Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են. Թինա Կանդելակի

Աննա Կոստանյան 27.09.2023 - 16:05
27.09.2023 - 16:05 դիտում

Հեռուստահաղորդավարուհի, «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը:

«Ընկերներ, իմ ընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները», – թելեգրամյան ալիքում գրել է Կանդելակին։

Նշենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրան տեղափոխել են Բաքու:

Հիշեցնենք, որ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով Վարդանյանի ձերբակալման մասին:

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսվա ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և հայցում եմ ձեր աջակցությունը»,- ասված է հայտարարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ