«Իկիլիկյան դաշինքը» չի՞ մասնակցի ընտրություններին

15.11.2021 - 18:02 դիտում

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, որն Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Իկիլիկյան դաշինք»-ի ցուցակը, նշում է, որ իրենք հայտնվել են դատական քաշքշուկների մեջ: Քաղաքական թիմը փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացրել է թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողով՝ վստահ լինելով, որ ամեն բան կարգին է: Հետո լուր է ստացվել այն մասին, որ կա փաստաթղթային անճշտություն: Այս ամենից հետո «Իկիլիկյան դաշինքը» դիմել է վարչական դատարան, շահել դատը, որովհետեւ իրենց ի սկզբանե չէր տրվել 48 ժամ ժամանակ փաստաթղթային թերություններն ուղղելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ