Իլհամ Ալիևը ընտանիքի հետ քվեարկել է Ստեփանակերտում

Աննա Կոստանյան 7.02.2024 - 12:49
7.02.2024 - 12:49 դիտում

Ադրբեջանում շարունակվում է նախագահի արտահերթ ընտրությունը, ժամը 10:00-ի տվյալով՝ քվեարկությանը մասնակցել է 1.259.371 մարդ՝ 19,44-%ը:

Ընտրությունները մեկնարկել են ժամը 8:00-ից, ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև19:00-ը։

Ալիևն իր ընտանիքի հետ քվեարկել է Ստեփանակերտում:

Նախագահի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝ երկրի ներկայիս ղեկավար Իլհամ Ալիևը՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից, ինքնառաջադրված թեկնածուներ Զահիդ Օրուջը և Ֆուադ Ալիևը, Ռազի Նուրուլլաևը՝ «Ազգային ճակատ» կուսակցությունից, Ֆազիլ Մուստաֆան՝ «Մեծ արարում» կուսակցությունից, Էլշադ Մուսաևը՝ «Մեծ Ադրբեջան», Գուդրաթ Հասանգուլիևը՝ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցություններից։

Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ