Իլհամ Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը. Վալերի Բուայե

Աստղիկ Խաչատրյան 17.01.2024 - 20:43
17.01.2024 - 20:43 դիտում

Ֆրանսիայի Սենատում ելույթ է ունեցել սենատոր Վալերի Բուայեն: Նա խոսել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին և հիշեցրել, որ Սենատի պատերի ներսում և մամուլում ինքը բազմիցս կոչ է արել օգնել Հայաստանին և կանխել Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ, սակայն դրանք անտեսվել են:

Բուայեն հիշեցրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Բաքու 2022 թվականի հուլիսին, որը նա խայտառակություն է համարել Եվրոպայի համար: Սենատորն ընդգծել է, որ Եվրոպայի լռությունը և Ալիևի հետ գազային պայմանագիրը նրան թույլ տվեցին 2022 թվականի սեպտեմբերին ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, իսկ հետո՝ շրջափակում և նոր ագրեսիա ԼՂ-ի դեմ։

«Իլհամ Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը»,- ասել է սենատորը:

Դիմելով Սենատի լսումներին ներկա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին՝ Վալերի Բուայեն հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից դաժանաբար սպանված հայ զինծառայող Անահիտ Ապետյանի մասին։ Նա թվարկել է նաև ԼՂ բոլոր նախկին ղեկավարներին, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ