Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է իններորդ գումարման Պետումայում տեղեր ստացած քաղաքական կուսակցությունների ղեկավարներին։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ընտրութան արդյունքները նշանակալի էին Դաշնության համար, իսկ ընտրարշավը եղել է արժանապատիվ, հասուն և կառուցողական։
«Քվեարկությանն ակտիվ մասնակցությունն ապահովեց ընտրությունների անվիճելի, անվերապահ օրինականությունը: Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել»,- շեշտել է Պուտինը:
Կրեմլի ղեկավարը հավելել է, որ փորձեր են արվել խաթարել ընտրարշավը և միջամտել երկրի ներքին գործերին, այդ թվում՝ օտարերկրյա հետախուզական գործակալությունների միջոցով:
«Սակայն ես հեռուստացույցով տեսա ընտրատեղամասերի հերթերը և համոզվեցի, որ մեր ժողովուրդը ուժեղ է: Մեզ անհնար կլինի վախեցնել: Հետևաբար հաղթանակը, անկասկած, մերը կլինի»,- համոզմունք է հայտնել Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ ընտրությունը ևս մեկ անգամ է ցույց տվել, որ ժողովուրդն աջակցում է Ռուսաստանի համար պայքարողներին, և ձայն է տվել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած թեկնածուներին:
Պուտինը գոհունակություն է հայտնել, որ «Միասնական Ռուսաստանն» էլ ամրապնդել է իր դիրքերը:
