Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 480 անձ

30.09.2023 - 21:24 դիտում

Կառավարության հումանիտար կենտրոնը նոր տեղեկություններ է հաղորդում ԼՂ-ից բռնի տեղահանվածների գրանցման և տեղաբաշխման գործընթացի վերաբերյալ: Կենտրոնի աշխատանքը ներկայացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ժամը 18:00 դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 480 անձ: Հակարիի կամուրջը այդ ժամի դրությամբ հատել է 21 հազար 76 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 83 հազար 467:

Անդրադառնալով բռնի տեղահանվածների սեռատարիքային նկարագրին՝ մամուլի քարտուղարը հրապարակեց հետևյալ տվյալները. արական սեռի ներկայացուցիչները կազմում են 49 տոկոս, իգական սեռինը՝ 51: Այս տվյալներն առավել կարևոր են խնդիրներին հասցեական լուծում տալու տեսանկյունից:

Բռնի տեղահանվածների շարքում հղիների թիվը 221 է, հաշմանդամներինը՝ 2083, վիրավորների թիվը՝ 272:

Ըստ Բաղդասարյանի՝ ավելի քան 20 հազար անչափահաս հատել է Հայաստանի սահմանը: ԿԳՄՍ նախարարության տվյալներով 674 երեխա արդեն ընդգրկված են հանրապետության կրթական հաստատություններում:

Շարունակվում է նաև տեղաբաշխումն ըստ մարզերի:

Ժամը 18:00-ի դրությամբ պետության առաջարկած կեցավայրերում  տեղավորվել է 37 749 անձ:

Տեղաբաշխումն ըստ մարզերի.

Արագածոտն՝ 2259 անձ.

Արարատ՝ 8898 անձ.

Արմավիր՝ 3549 անձ.

Գեղարքունիք՝ 3276 անձ.

Լոռի՝ 1891 անձ.

Կոտայք՝ 10268 անձ.

Շիրակ՝ 1683 անձ.

Սյունիք՝ 2277 անձ.

Վայոց ձոր՝ 1746 անձ.

Տավուշ՝ 1902:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ