Ժամը 15:00-ի դրությամբ հատուկ տարածք է տեղափոխվել 81 տրանսպորտային միջոց. 75-ի ղեկին եղել են անչափահասներ

Աննա Կոստանյան 26.05.2023 - 16:12
26.05.2023 - 16:12 դիտում

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Ջանոյանը:

Մայիսի 26-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

ՆԳՆ-ից ևս մեկ անգամ հորդորում են, միջոցառումների անվտանգության նկատառումերից ելնելով, անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ