Ժամանակն է, որ ամենատարբեր փափագներ ձևակերպելիս արտահայտչամիջոցների և բառերի ընտրություն կատարեք. Աննա Հակոբյան

Աննա Կոստանյան 26.07.2023 - 13:49
26.07.2023 - 13:49 դիտում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով հանրային հարթակներում հնչեցրած խոսքը կառավարել։

«Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող մեր՝ շատ, չափազանց շատ, աննկարագրելի շատ չարացած «քույրեր և եղբայրներ».

Վստահ եմ, որ դուք ձեր անհատական-անձնական-մասնավոր պատճառներն ունեք չարանալու, և այդ պատճառները ձեզանից յուրաքանչյուրին անասելի ծանր և անտանելի են թվում։

Եվ այնուամենայնիվ՝ դուք էլ պինդ եղեք։ Եթե չեք կարողանում պինդ լինել, ապա փորձեք ավելի հավասարակշռված լինել։ Եթե չեք կարողանում հավասարակշռված լինել, ապա առնվազն Ժամանակն է, որպեսզի սկսեք մտածել դրա մասին և աշխատեք այդ ուղղությամբ։

Որպես առաջին քայլ՝ փորձեք հանրային հարթակներում ձեր հնչեցրած խոսքը կառավարել։

Նկատի չունեմ՝ այլևս իմ ամուսնու, իմ ու իմ երեխաների առասպելական տանջանքներն ու մահը չփափագեք։ Իհարկե ոչ։ Դա ձեր ընտրությունն է, և ոչ ոք չի կարող քննարկել անգամ այդ ընտրությունը։

Պարզապես ժամանակն է, որ ավելի պատասխանատու լինեք սեփական միջավայրի հանդեպ, և ամենատարբեր փափագներ ձևակերպելիս արտահայտչամիջոցների և բառերի ընտրություն կատարեք։

Եվ համոզված եղեք՝ դա հանդարտություն և հանգստություն կբերի առաջին հերթին հենց ձեզ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ