Թրամփի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել. Reuters

25.10.2025 - 18:29 դիտում

Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածների դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել և դրանք կյանքի կկոչի, եթե Մոսկվան չհամաձայնի դադարեցնել պատերազմը: Այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ որոշ սահմանափակումներ ուղղված են Ռուսաստանի բանկային հատվածի և ենթակառուցվածքների դեմ, որոնք օգտագործվում են նավթի մատակարարման համար:

Reuters-ը նշում է, որ անցած շաբաթ Ուկրաինայի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին՝ նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, այդ թվում՝ ռուսական բոլոր բանկերը անջատել դոլարային համակարգից

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ