Թուրքիան և Ղազախստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի

Աննա Կոստանյան 14.05.2026 - 10:07
14.05.2026 - 10:07 դիտում

Մայիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ղազախստան։ Էրդողանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որից հետո կողմերը կնախագահեն Թուրքիա-Ղազախստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը։

Նախագահները ռազմավարական գործընկերության մակարդակով կքննարկեն երկկողմ հարաբերությունները և երկու երկրների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Այս շրջանակներում նախատեսվում է նոր համագործակցության արձանագրությունների և համաձայնագրերի ստորագրում տարբեր ոլորտներում։ Նշենք, որ երկու երկրները մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի։ Նախագահները նաև ահնդիպումներ կունենան գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ