Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն. Քըլըչ

2.03.2024 - 18:50 դիտում

Թուրքիան և Հայաստանը կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն, ամսաթիվը և վայրը ենթակա են համաձայնեցման՝ РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

«Հանդիպում տեղի կունենա, մենք որոշում ենք կայացրել»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ առաջընթաց դեռ չկա, սակայն Անկարան և Երևանը այդ ուղղությամբ աշխատանք են տանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ