Թուրքիան կալանել է հացահատիկով բեռնված ռուսական նավ

Աննա Կոստանյան 4.07.2022 - 13:24
4.07.2022 - 13:24 դիտում

Թուրքիայի Կարասու նավահանգստի տարածքում կալանվել է հացահատիկով բեռնված ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավը, հայտնում է Reuters-ը։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարի խոսքով՝ թուրք քննիչները փորձում են ճշտել հացահատիկի ծագումն ու պարզել՝ արդյոք այն գողացվա՞ծ է։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «Ժիբեկ Ժոլին», որը դուրս է եկել Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ նավահանգստից, տեղափոխել է Ուկրաինային պատկանող 4,5 հազար տոննա հացահատիկ։

Настоящее время-ն գրում է, որ կալանված բեռնանավը պատկանում է ղազախական KTZ Express ընկերությանը, սակայն այն վարձակալել է ռուսական Green-Line ընկերությունը։

ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ հուլիսի 1-ից բեռնանավը սպասում էր Թուրքիայի իշխանությունների թույլտվությանը Կարասու նավահանգիստ մուտք գործելու համար, սակայն այն չի ստացել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ