Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը

Աննա Կոստանյան 7.04.2023 - 16:47
7.04.2023 - 16:47 դիտում

Թուրքիան կարևորում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքումը: Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հանդես ենք գալիս երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին: Մենք կշարունակենք այդ հարցի շուրջ խորհրդակցությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ