Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար մեկնել Թուրքիա, եթե այնտեղ ժամանի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ այժմ Անկարան երկխոսություն է վարում Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլի անցկացման շուրջ, և Թուրքիայի վերջնական նպատակն Ուկրաինայի հարցով հանդիպման հասնելն է՝ հենց ղեկավարների մակարդակով:
Էրդողանը վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը, և հույս է հայտնել, որ հանդիպումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում նաև F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար: