Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը

Աննա Կոստանյան 14.02.2023 - 12:51
14.02.2023 - 12:51 դիտում

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 38 հազար մարդ: Թուրքիայում զոհերի թիվը շուրջ 32 000 է՝ հայտնում են Աղետների հետևանքների վերացման վարչությունից: Ստորգետնյա ցնցումների գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար մարդ:

Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո, ընդհանուր առմամբ, 2724 հետցնցում է գրանցվել։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրել են, որ փլվել կամ մասնակի ավերվել է 41 000-ից ավելի շինություն: Երկրին հասցված վնասը 84 մլրդ դոլար է գնահատվում:

Թուրքիայում շարունակվում են նաև թալանիչների, ինչպես նաև շինարարական ընկերությունների աշխատակիցների ձերբակալությունները: Վերջիններս մեղադրվում են անփութության համար, ինչը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել:

Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է 5800-ը:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունում է երկրաշարժից տուժած Սիրիայի բոլոր շրջաններ հումանիտար աջակցություն ուղարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ