Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի

Գոհար Ստեփանյան 2.11.2020 - 10:17
2.11.2020 - 10:17 դիտում

Թուրքիայի արևմուտքում հոկտեմբերի 30–ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությանը:

Վերջին տվյալներով՝ տուժել է 962 քաղաքացի։ Ավելի վաղ հայտնում էին 73 զոհվածի, 961 տուժածի մասին։

Իզմիրում փրկարարները աշխատում են 9 ավերված շենքերի փլատակներում:

Հիշեցնենք, որ 6,6 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ