Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակների վրա հարձակումներ են տեղի ունեցել

22.04.2023 - 13:34 դիտում

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության Ստամբուլի Քոջասինան շրջանում գտնվող գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, անհայտ անձը կրակ է բացել շենքի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նմանատիպ դեպք է գրանցվել նաև Ստամբուլի Կուլելի շրջանում: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կասկածյալներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում «Արդարություն և զարգացում» կուսակցության վրա հարձակման ևս մեկ միջադեպ է գրանցվել: Երեկ Ադանայում անհայտ անձը կրակ էր բացել կուսակցության գրասենյակի վրա: Տղամարդը օդային հրացանից 12 կրակոց էր արձակել շենքի ուղղությամբ:

Ավելի վաղ Ստամբուլում թիրախավորվել էին նաև Ժողովրդահանրապետական և «Լավ» կուսակցությունների գրասենյակները: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ միջադեպերը կապված են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ