Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44․218-ի

25.02.2023 - 12:37 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 44218-ի, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ առաջին երկրաշարժից հետո գրանցվել է 9136 հետցնցում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան 7 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ)։

Երկրի տասը նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել։

Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, հունական Կիպրոսում և Իրաքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ