Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը երկու օրով դադարեցրել է աշխատանքը

Աննա Կոստանյան 26.04.2021 - 14:50
26.04.2021 - 14:50 դիտում

Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն իր կայքում տեղեկացրել է, որ երկու օրով դադարեցնում է աշխատանքն այդ երկրում: ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասված է.

«Ենթադրվում է՝ ապրիլի 24-ին Սպիտակ տան հայտարարությունից հետո, որում հիշատակվեց բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, կարող են ցույցեր կամ բողոքի ակցիաներ տեղի ունենալ:

Որպես կանխարգելիչ միջոց՝ երկուշաբթի՝ ապրիլի 26-ին և երեքշաբթի՝ ապրիլի 27-ին, Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ հյուպատոսությունը և Իզմիրում ԱՄՆ հյուպատոսական գործակալությունը փակ կլինեն սովորական քաղաքացիների և մուտքի արտոնագրերի ծառայությունների համար:

ԱՄՆ քաղաքացիներին էլ խորհուրդ է տրվում խուսափել ԱՄՆ կառավարության շենքերի հարակից տարածքներ այցելելուց և շատ զգույշ լինել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ, խուսափել մարդկանց բազմությունից, աշխատել աննկատ մնալ, հետևել տեղական լրատվամիջոցների թարմացումներին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ