Թուրքիայի տարածքը Սիրիայից հրթիռակոծվել է

Աննա Կոստանյան 19.03.2021 - 12:56
19.03.2021 - 12:56 դիտում

Թուրքիայի Հանրապետության տարածքը հրթիռակոծության է ենթարկվել Սիրիայից: Հրթիռներն ընկել են երկրի հարավային մասում գտնվող Քիլիս նահանգի անմարդաբնակ տարածքներում: Զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել, ասվում է Twitter-ում զետեղված Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել այն վայրերի ուղղությամբ, որտեղից արձակվել են հրթիռները:

«Հրադադարի ռեժիմի մասին ծանուցագիր է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն, հայտնաբերված թիրախներն անմիջապես գնդակոծվել են: Տարածաշրջանում մեր զորքերը նախազգուշացումներ են ստացել: Պաշտպանության նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը», – հավելել են ռազմական գերատեսչությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ