Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է

Աստղիկ Խաչատրյան 21.06.2021 - 19:59
21.06.2021 - 19:59 դիտում

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել, գրում է Ermenihaber-ը: Նա պարզել է, որ Օղուզհան Ասիլթյուրքը, որը ժամանակին պատշոնավարել է ներքին գործերի, ապա նաև արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարություններում, ծագումով հայ է: Նրա իսկական անուն-ազգանունը Դուրմուշ Դուրդույան է, որը Ասիլթյուրքը փոխել է 34 տարեկանում:

Իշբաշարանը նշել է, որ 52 տարի առաջ կատարած անվանափոխությամբ Օղուզհան Ասիլթյուրքի քաղաքական կարիերան սկսել է վերելք ապրել:

Ասիլթյուրքը՝ Դուրմուշ Դուրդույան անվամբ, հիմնական կրթությունը ստացել է Մալաթիայում, այնուհետև ավարտել Ստամբուլի համալսարանի շինարարության ֆակուլտետը, աշխատել է որպես անկախ խորհրդատու/ինժեներ:

Ի դեպ, թուրքական ազգայնական «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ, 86-ամյա Օղուզհան Ասիլթյուրքը Էրդողանի մերձավորն է:

Աղբյուր՝ 1lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ