Թուրքիայի Հաթայ նահանգում գրանցված նոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ

Աննա Կոստանյան 21.02.2023 - 10:26
21.02.2023 - 10:26 դիտում

Փետրվարի 20-ին Թուրքիայի Հաթայ նահանգի Դեֆնեի շրջանում 6․4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 32 հետցնցում, որոնցից ամենաուժեղը` 5․8 մագնիտուդ։

Այս պահին առկա տվյալներով՝ 6 մարդ մահացել է: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալով` 294 մարդ վիրավորվել է, նրանցից 18-ի վիճակը ծանր է: Երկրաշարժերի հետևանքով կան փլուզումներ։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում գրանցված երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը 41 156 է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ