Թուրքիայի արևելքում երկրաշարժ է գրանցվել

Աննա Կոստանյան 2.01.2024 - 14:27
2.01.2024 - 14:27 դիտում

Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:

Գերատեսչության տվյալով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պյուլումյուր շրջանում տեղական ժամանակով ժամը 16:28-ին:

Երկրաշարժի օջախը գտնվել է 8,7 կմ խորության վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ