Թուրքիայի առաջնահերթությունը տարածաշրջանում արյունահեղության դադարեցումն է. Էրդողան

7.10.2023 - 14:59 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսրայելին և Պաղեստինին զսպվածության և տարածաշրջանում լարվածության նվազեցման կոչ է արել:

Անկարայում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում Էրդողանը Թուրքիայի համար առաջնային արտաքին քաղաքական խնդիրներից է համարել տարածաշրջանում հակամարտությունների դադարեցումը:

«Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում արյունահեղության դադարեցումն է՝ Կենտրոնական Ասիայից մինչև Կովկաս, Բալկաններից մինչև Սև ծով»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ