Թուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարցեր

Աննա Կոստանյան 5.07.2023 - 18:17
5.07.2023 - 18:17 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Այս տեղեկությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված գործընթացների մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ