Թումանյանական շունչ Գյումրու թիվ 7 դպրոցում

19.02.2022 - 18:32 դիտում

Բեմում Հովհաննես Թումանյանի ընտանիքն է. ինքը՝ գրողը, կինն ու տասը զավակները: Զրույցը ծավալվում է ամենատարբեր հարցերի շուրջ, որոնց պատասխանները այս ընտանիքում, որտեղ գիրքը բարձրագույն արժեք էր, դժվար չէր գտնել:Դերակատարները Գյումրու թիվ 7 դպրոցի սաներն են: Ամենայն հայոց բանաստեղծի 153-ամյակին եւ գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումն հենց այսպես մեկնարկեց դպրոցում: Հերթը Թումանյանի կենսագրությանն ու ստեղծագործությանը վերաբերող հարցերինն էր: 8-րդ եւ 9-րդ դասարանների 5 թիմ էր մասնակցում վիկտորինային: Հարցերը տարբեր էին, փուլերի պահանջները՝ եւս:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ