Թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է․ Պուտինը՝ Ալիևին

Աստղիկ Խաչատրյան 12.10.2023 - 19:32
12.10.2023 - 19:32 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններից հետո Իլհամ Ալիևին առաջարկել է անցկացնել նաև երկկողմ հանդիպում՝ դեմ առ դեմ՝ քննարկելու նաև, նրա իսկ ձևակերպմամբ, «զգայուն հարցերը»։

Հիշեցնենք, որ Պուտինը Ալիևի հետ հանդիպում է անցկացնում Ղրղզստանում, որտեղ երկու ղեկավարներն էլ կմասնակցեն ԱՊՀ գագաթնաժողովին։

Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում ինքն ու իր ադրբեջանցի գործընկերը հեռախոսով զրուցել են։ Նա պարզաբանել է, որ ուշադրություն են դարձնելու Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։

«Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք ևս մեկ օրակարգ, այն բավականին ծավալուն է, առաջարկում եմ մեր զրույցը ձևավորել այսպես՝ քննարկումն սկսենք երկրորդ մասից մեր գործընկերների հետ, իսկ հետո անցկացնենք հանդիպումը դեմ առ դեմ ՝ քննարկելու զգայուն հարցերը», – առաջարկել է Պուտինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ