Թել Ավիվ–Երևան չվերթին 190 անձից 149–ն է ներկայացել. ՀՀ ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 16.10.2023 - 20:49
16.10.2023 - 20:49 դիտում

Այսօր Թել Ավիվ–Երևան հատուկ չվերթով ՀՀ է ժամանել է 149 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են և ազգությամբ հայեր։

«Նախնական տվյալներով մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել է 149-ը»,– նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

ԱԳՆ–ն նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է` հատուկ չվերթով ժամանածներին օդանավակայանում դիմավորում է

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ