Թարմացում. 12.03.2022. հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, առողջացել է 282 մարդ

12.03.2022 - 11:23 դիտում

Մարտի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք: Իրականացվել է 2939 թեստավորում, առողջացել է 282 մարդ, գրանցվել է մահվան 2 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421953 դեպք, որոնցից 408215-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3533 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8570 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1635 է:

Ընդհանուր կատարվել է 2933020 թեստավորում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ