Թատրոնի համաշխարհային օրը` աճեմյանցիների հետ

Հրաչ Սահակյան 27.03.2021 - 18:22
27.03.2021 - 18:22 դիտում

 

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմը Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում էր, բայց ոչ ներկայացման համար: Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է. մասնագիտական միջազգային տոն՝ թատրոնի բոլոր աշխատողների պատվին: Տոնի հավատարիմ խորագիրն է՝ «Թատրոնը որպես ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոց»: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու մյուս գործընկերներին, որոնք այս տարիների ընթացքում թատրոնի կողքին են եղել: Բայց շնորհակալության մեծ չափաբաժինը աճեմյանցիներինն էր՝ սկսած տեխնիկական ու կուլիսային աշխատակիցներից մինչեւ դերասանական կազմ: Եւ տոնական օրվա երկար սպասված անակնկալը. ներկայացվեց թատրոնի կայքը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ