Թալինում հայտնաբերվել է ընդերքի ապօրինի շահագործման 2 դեպք

Աննա Կոստանյան 28.12.2022 - 16:48
28.12.2022 - 16:48 դիտում
Դեկտեմբերի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարբեր գյուղերում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման 2 դեպք։
Արագածավան գյուղում արձանագրված առանց համապատասխան թույլտվության իրականացվող պեռլիտի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։
Դաշտադեմ գյուղում հայտնաբերված առանց համապատասխան փաստաթղթերի առկայության օբսիդիան տեսակի ապար տեղափոխող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը տարվել է Ոստիկանության բաժին։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ