Թալինում ընտրություններին մասնակցել է 13 343 քաղաքացի. բոլոր 39 տարածքային ընտրական հանձնաժողովներում ընթանում են ամփոփման նիստեր

25.09.2022 - 22:48 դիտում

«Լուրերի» թղթակիցը Թալինի 18/02 ընտրատեղամասից հաղորդում է, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն նկատվել:

26 775 ընտրողից ընտրություններին մասնակցել է 13 343-ը կամ 49.8 տոկոսը։

Ընդհանուր առմամբ Թալինում ընտրություններին մասնակցել է 5 քաղաքական ուժ՝ «Կայունություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Արդար Հայաստան» կուսակցությունը, «Ապրելու երկիրը» և ՀՅԴ-ն։

Թալին համայնքն ընդգրկող թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Պետրոսյանը տեղեկացրեց՝ ժամը 20.00-ի դրությամբ բոլոր 39 տեղամասային կենտրոնները փակվել են։ Ընտրություններն անցել են հանդարտ, որևէ արտակարգ դեպք չի գրանցվել, ընտրողների մասնակցությունը կազմել է 49.83 տոկոս:

«Այս պահի դրությամբ բոլոր 39 տարածքային ընտրական հանձնաժողովներում ընթանում են ամփոփման նիստերը, արձանագրությունը կկազմվեն և կբերվեն տարածքային ընտրական հանձնաժողով, որից հետո տվյալները կմուտքագրվեն և կուղարկենք ԿԸՀ»,- տեղեկացրել է Անդրանիկ Պետրոսյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ