Ալավերդիում ՏԻՄ ընտրությանը մասնակցել է ընտրողների 45.98 տոկոսը

25.09.2022 - 22:54 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՏԻՄ ընտրություններ էին նաև Լոռու մարզում՝ Ալավերդիում, Գյուլագարակում, Տաշիրում, Լոռի Բերդում:

«Լուրերի» թղթակիցը հաղորդում է, որ ժամը 20.00-ին Ալավերդի քաղաքի 24/16 ընտրատեղամասը փակվել է. այժմ ընթանում է ձայների հաշվարկ։ 976 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 370 ընտրող:

Ալավերդի համայնքում, 22 բնակավայրերը միասին վերցրած, ընտրելու իրավունք ունի 30 547 քաղաքացի. ընտրությանը մասնակցել է 14 046-ը կամ ընտրողների 45.98 տոկոսը։

Հիշեցնենք՝ Ալավերդիում ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարն է Ախթալա համայնքի ղեկավար, անկուսակցական Արկադի Թամազյանը, ՀԱԿ-ի առաջին համարն է Նորայր Գևորգյանը, իսկ ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է անկուսակցական Սուրեն Թամազյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ