Թալինի մոտ ՃՏՊ-ն տեղի է ունեցել ՌԴ ռազմակայանի զինծառայողների մասնակցությամբ

8.08.2021 - 20:29 դիտում

Գյումրի-Երեւան ավտոճանապարհին, Թալինի մոտ օգոստոսի 8-ի ժամը 7:00-ի սահմաններում, Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցությամբ: Նախնական տվյալներով ՝ անձնական ավտոմեքենան վարելիս պայմանագրային զինծառայողը չի կարողացել կառավարել մեքենան եւ թույլ է տվել տրանսպորտային միջոցի շրջվելը խրամառու:

Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ստացած վնասվածքներից պայմանագրային մեկ զինծառայող տեղում մահացել է: Վթարի ժամանակ ավտոմեքենայում գտնվող պայմանագրային զինծառայողներից 4-ին միջին ծանրության վնասվածքներով օպերատիվ կերպով տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ ամբողջ բուժօգնությունը: Դեպքի առթիվ զորամասի հրամանատարությունն իրավապահ մարմինների հետ համատեղ կատարում է քննություն:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին ահազանգ է ստացել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն:

Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտմեքենային:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ