Թաթուլ գյուղում տրակտոր է շրջվել․ կա տուժած

Գոհար Ստեփանյան 9.09.2020 - 11:42
9.09.2020 - 11:42 դիտում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 09:48-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թաթուլ գյուղում «Բելառուս» մակնիշի տրակտորը շրջվել է․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «TMZ-50» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Շավարշ Կ., ծնված 1967 թ.) գլորվել է ձորակը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները վարորդի դին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել տրակտորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ