Ընտրությունների նախնական պատկերը Անիում

Հրաչ Սահակյան 25.09.2022 - 18:32
25.09.2022 - 18:32 դիտում

Անի խոշորացված համայնքում այսօր ավագանու ընտրություններ է ընթացել: Իսահակյան բնակավայրի 33/13 ընտրական տեղամասի հանձնաժողովի քարտուղարի խոսքով` ընտրությունը պասիվ է ընթանում, 700 ընտրողից ժամը 13:10-ի դրությամբ ընտրություն են կատարել 114-ը: Ընտրողների զգալի մասն էլ ընտրության կարգին լավ չի տիրապետում. նշում է հանձնաժողովի քարտուղար Գոհար Բոտոյանը: Գուսանայում էլ, ընտրողների վստահեցմամբ, ընտրությունները ոչ միայն խաղաղ, այլև արդար են ընթանում: 33/10 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Նարինե Սարգսյանի խոսքով` այստեղ խախտումներ չեն արձանագրվել, բայց եւ նկատում է` ընտրողներն են պասիվ: Մարալիկում` թիվ 33/3 ընտրական տեղամասում, 1710 ընտրողներից ժամը 14:25-ի դրությամբ ընտրություն են կատարել 500-ից ավելին: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Հարությունյանի խոսքով` երկու անգամ կուտակումներ են նկատվել տեղամասում, ոստիկանների միջամտությամբ իրավիճակը հարթվել է: Ի տարբերություն Մարալիկի` Ձորակապի 33/4 ընտրական տեղամասում ընտրական օրը պասիվ է, 866 ընտրողից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 276-ը: Հանձնաժողովի նախագահի խոսքով` ընտրություն կատարողների շարքերում միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ չեն: Նշենք, որ Անի խոշորացված համայնքում ընտրական տեղամասերը 20-ն են, ընտրողների թիվը, ինչպես տարածքային ընտրական հանձնաժողովն է հայտնում, 15.889 է:

 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ